Ինտերը հրաժարվել է 130 մլն եվրոյի դիմաց Լուկակուին վաճառել անգլիական գրանդին
«Ինտերի» կենտրոնական հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող էր վերադառնալ անգլիական Պրեմիեր լիգա։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, բելգիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է եղել «Չելսին»։
Աղբյուրի փոխանցմամբ` լոնդոնյան ակումբը պատրաստ է եղել 28-ամյա հարձակվողի դիմաց «ներաձուրիներին» վճարել 130 մլն եվրո, սակայն «Ինտերը» հրաժվել է բաց թողնել իր աստղին։
Հաղորդվում է, որ միլանյան ակումբը չի ցանկանում որևէ առաջարկ լսել Լուկակուի տրանսֆերի հարցում։
Խոսակցություններ կային , որ բելգիացի հարձակվողի վերաբերյալ «Ինտերի» հետ կապ է հաստատել նաև «Մանչեսթեր Սիթին», որը նույնպես մերժում է ստացել։
Ավելի վաղ «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտարարել էր, որ Ռոմելու Լուկակուն անձեռնմխելի ֆուտբոլիստ է և նրա վաճառքն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բացառված է։
Հավելենք, որ «Բիգ Ռոկը» «Ինտերի» գույները պաշտպանում է 2019 թ. օգոստոսից և մինչ այս պահը միլանյան ակումբի կազմում անցկացրել է 95 հանդիպում` դառնալով 64 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Լուկակուն 2011-14 թթ. արդեն եղել է «Չելսիի» ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 15 հանդիպում։
# Բեպե Մորատա, Ինտեր, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Ռոմելու-Լուկակու, տրանսֆերներ