Ինտերը հաղթեց Տորինոյին. Մխիթարյանը` ասիստի հեղինակ 🎥
Իտալական Ա սերիայի 34-րդ տուրում նորընծա չեմպիոն «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Տորինոյի» դեմ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդ խաղակեսում «ներաձուրիները» երկրորդ խաղակեսի մեկնարկում երկու անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։
Միլանյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Հական Չալհանօղլուն։
Սիմոնե Ինձզագիի թիմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականկ նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը 56-րդ րոպեին կատարեց Չալհանօղլուի առաջին գոլի ասիստը։ Մխիթարյանը փոխարինվեց 63-րդ րոպեին։
Հայ ֆուտբոլիստն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում 34 խաղում կատարել է արդեն 8 գոլային փոխանցում։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 89 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
«Տորինոն», 46 միավորով, 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բարսելոնա, Ինտեր, Հական Չալհանօղլու, Հենրիխ-Մխիթարյան, Սիմոնե Ինձզագի, Տորինո