«Ինտեր»  ընդհուպ մոտեցավ առաջատար «Միլանին» 🎥

«Ինտեր» ընդհուպ մոտեցավ առաջատար «Միլանին» 🎥

17/12/2020 - 03:50

Իտալական Ա սերիայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպում կարելի է համարել «Ինտերի» և «Նապոլիի» միջև կայացած մրցավեճը, որում միլանյան ակումբը սեփական հարկի տակ ընդունեց նեապոլիտանցիներին և առավելության հասավ նվազագույն՝ 1։0 հաշվով։

Խաղի միակ և հաղթական գոլը խփեց «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով 73-րդ րոպեին հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը։

Դրանից երկու րոպե առաջ հանդիպման գլխավոր մրցավար Դանիելե Մասան սեփական տուգանային հրապարակում «Նապոլիի» դարպասապահ Դավիդ Օսպինայի գործողություններում կանոնների խախտում նկատեց և 11-մետրանոց հարված նշանակեց։ Մրցավարի որոշման հետ չհամաձայնվելու և վերջինիս հետ վիճելու համար կարմիր քարտ ստացավ և խաղադաշտից հեռացվեց հյուրերի հարձակողական ոճի կիսապաշտպան Լորենցո Ինսինյեն՝ թողնելով իր 10 ֆուտբոլիստներով։

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մի քանի փոփոխություն կատարեց, վերադասավորեց թիմի խաղը, բայց ցանկալի արդյունքի այդպես էլ չհասավ։

Այս պարտությունից հետո «Նապոլին» 23 միավորով նահանջեց 4-րդ, իսկ ահա «Ինտերը», վաստակած 27 միավորով, ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում՝ զիջելով առաջատար «Միլանին» ընդամենը 1 միավորով։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023