Ինտերը կրկին խնդիրներ ունի Չեմպիոնների լիգայի շրջանակում🎥
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում «Ինտերը» B խմբում մրցեց «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ։
Առաջին խաղակեսում Անտոնիո Կոնտեի սաները ունեին առավելություն և նվազագույնը երկու անգամ կարող էին գրավել Յան Զոմերի պաշտպանած դարպասը, սակայն հաշիվն այդպես էլ չբացվեց մինչև ընդմիջման գնալը։
Երկրորդ խաղակեսը միանգամից մեկնարկեց «ներաձուրիների» խփած գոլով․ 49-րդ րոպեին աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն։
«Բորուսիայի» ֆուտբոլիստները, որոնք մինչև 63-րդ րոպեն առանձնապես ոչնչով աչքի չէին ընկել, վաստակեցին 11 մետրանոց հարված, քանի որ Արթուրո Վիդալը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում էր թույլ տվել։ Նշակետին մոտեցավ Ռամի Բենսեբաինին և հավասարեցրեց հաշիվը, իսկ 84-րդ րոպեին Յոնաս Հոֆմանն արդեն Մյունխենգլադբախից ժամանած հյուրերի առաջ մղեց։
«Ինտերը» հայտնվեց ծանր իրադրությունում, սակայն ժամանակ գտավ խաղը փրկելու համար։ Հիմնական ժամանակի վերջին՝ 90-րդ րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո Ռոմելու Լուկակուն կարևոր 1 միավոր փրկեց իր թիմի համար։
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Ինտեր, Յոնաս Հոֆման, Չեմպիոնների-լիգա, Ռամի Բենսեբիանի, Ռոմելու-Լուկակու