Ինտերը ժամանակին Լաուտարոյին «փախցրել» է Բարսելոնայի ձեռքից
Ինչպես գիտեք, ամռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնայի» հիմանական նպատակը լինելու է «Ինտերի» կենտրոնական հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելը։
Կատալոնական ակումբը դեռևս 2016 թվականին է ցանկացել ձեռք բերել Լաուտարոյին, երբ ակումբի սկաուտները ամեն տարի անցկացվող Ակլուդիայում անցկացվող երիտասարդական մրցաշարի ժամանակ նկատել էին հարձակվողին։
Լաուտարոն այդ մրցաշրին մասնակցում էր Արգենտինայի U-20 հավաքականի կազմում, և այդ ժամանակվանից սկսած «Բարսելոնայի» սկաուտները հետևում են նրա զարգացմանը։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբի ղեկավարները 2018 թվակականի մարտից մտածում են Լուիս Սուարեսի փոխարինող հարձակվողի մասին։
Արգետնինական «Ռասինգը», որի կազմում այն ժամանակ հանդես էր գալիս Լաուտարոն, պատրաստ էր խաղացողին բաց թողնել 7-10 մլն եվրոյի դիմաց։ Սակայն այդ ժամանակ պայքարին խառնվեց «Ինտերը»՝ հարձակվողին «փախցնելով» կատալոնական ակումբի ձեռքի տակից։ 2018 թվականի հուլիսին միլանյան ակումբը 25 մլն եվրո վճարեց խաղացողի տրանսֆերի համար՝ նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։
Չնայած կատալոնական ակումբը այն ժամանակ բաց թողեց խաղացողին ձեռք բերելու հնարավորությունը, միևնույնն է, ակումբը պահպանում է նրա նկատմամբ հետաքրքրություն։ 2019 թվականի ամռանը նույնպես հավանականություն կար, որ արգենտինացի հարձակվողը կտեղափոխվի «Բարսելոնա», քանի որ այն ժամանակ դեռևս կայուն տեղ չուներ իտալական ակումբի մեկնարկային կազմում։ Սակայն այն բանից հետո, երբ ակումբը բաժանվեց Մաուրո Իկարդիից, Լաուտարոն սկսեց կանանավոր կերպով հայտնվել մեկնարկային կազմում և այժմ թիմի ամենաառանցքային խաղացողներից մեկն է։
Ավելի վաղ հայտնվել էր տեղեկատվություն, որ «Բարսելոնան» պատրաստ է վճարել խաղացողի հրաժարագինը, որն այս տարվա հունիսի առաջին 15 օրերի համար կազմելու է 111 մլն եվրո։
# Բարսելոնա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, տրանսֆերներ