Ինտերը բարձր գլխով է հեռանում! Լիվերը դուրս եկավ ՉԼ 1/4 եզրափակիչ🎥

Ինտերը բարձր գլխով է հեռանում! Լիվերը դուրս եկավ ՉԼ 1/4 եզրափակիչ🎥

09/03/2022 - 01:59

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Ինտերի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Լիվերը» հյուրընկալվելիս հաղթել էր 2:0 հաշվով։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն անցավ բավական լարված պայքարում, որն ուղեկցվեց երկու ակումբների փոխնիփոխ գրոհներով։

Ամեն դեպքում, հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ. 62-րդ րոպեին հիասքանչ գոլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը` հաղթանակ պարգևելով «Ինտերին»։

Հատկանշական է, որ խփած գոլից ընդամենը 1 րոպե անց` 63-րդ րոպեին, «ներաձուրիները» մնացին 10 ֆուտբոլիստներով. Ալեքսիս Սանչեսը, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց դաշտից։

Այսպիսով, «Ինտերը» հաղթեց 1:0 հաշվով, սակայն դա բավարար չէր պայքարը շարունակելու համար։

Յուրգեն Կլոպի թիմը երկու խաղերի արդյունքում հաղթեց 2:1 հաշվով և դուրս եկավ ՉԼ-ի 1/4 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023