Ինտերը հիանալի ֆուտբոլ է ցուցարդում․ «ներաձուրիները» շարունակում են հետապնդել Միլանին🎥
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Բենեվենտոյի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում միլանյան ակումբն ուներ տարածքային և խաղային լուրջ առավելություն, ինչն էլ արտացոլվեց հաշվի տեսքով․ «Ինտերը» հաղթեց 4։0 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 7-րդ րոպեին, երբ Քրիստիան Էրիկսենի իրացրած տուգանային հարվածից հետո հյուրերի եզրային կիսապաշտպան Ռիկարդո Իմպորտան գրավեց սեփական դարպասը։
Առաջին կեսում այլևս գոլեր չգրանցվեցին, սակայն միլանյան ակումբը մի քանի դրվագում կարող էր կրկնապատկել իր առավելությունը։
Երկրորդ կեսում Անտոնիո Կոնտեի սաներն ավելի լավ էին օգտագործում իրենց պահերը և ևս երեք անգամ գրավեցին «Բենեվենտոյի» դարպասը․ երկու անգամ աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն, մեկ անգամ էլ՝ Լաուտարո Մարտինեսը։
Այսպիսով, «Ինտերը» վաստակեց 44 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ շարունակելով հետապնդել «Միլանին», որի ակտիվում կա 46 միավոր։ «Բենեվենտոն» էլ 22 միավորով 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անտոնիո Կոնտե, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Միլան, Ռիկարդո Իմպորտա, Ռոմելու-Լուկակու, Քրիստիան-Էրիկսեն