«Ինչպե՜ս են նրանց հաղթում». Բարսայի ֆուտբոլիստները քննարկել են Ռեալի` Սիթիից կրած ջախջախիչ պարտությունը
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Մանչեսթեր Սիթիից»` լքելով հետագա պայքարը։
Ինչպես տեղեկացնում է AS-ն, «արքայական» ակումբի պարտությանն անդրադրաձել են նաև «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն, ովքեր իրենց թիմային չատում քննարկել են այդ հանդիպումը։
«Ինչպե՜ս են նրանց հաղթում»,- հետևյալ նախադասությամբ են «բլաուգրանայի» ֆուտբոլիստներն սկսել իրենց նամակագրությունը։
Այդուհանդերձ, հայտնի չէ, թե ֆուտբոլիստներից ով է այն գրել։
«Բարսայի» ֆուտբոլիստներից մեկը գրել է, որ «Ռեալին» նման վիճակում վերջին անգամ տեսել է, հավանաբար, Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում, երբ մադրիդյան ակումբը 1:3 հաշվով զիջեց հենց «բլաուգրանային»։
Կատալոնական ակումբի շարք ֆուտբոլիստներ էլ բարձր են գնահատել «Մանչեսթեր Սիթիի» խաղը։ Շատերը գրել են` «որքա՜ն լավն են նրանք» արտահայտությունը։
«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Էրիկ Գարսիան ու Ֆերրան Տորեսը, ովքեր ժամանակին հանդես են եկել «Ման. Սիթիի» կազմում, շնորհավորական նամակներ են ուղարկել իրենց նախկին խաղընկերներին, իսկ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Խավին իր գորընկեր` Պեպ Գվարդիոլային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ