Իլիչիչը շուտով կվերադառնա մարզումներին
«Ատալանտայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչը մտադիր է սեպտեմբերի 7-ին միանալ Բերգամոն ներկայացնող ակումբի մարզումային խմբին և վերսկսի մարզումները։ Այդ մասին տեղեկացնում է Football Italia-ն։
32-ամյա սլովենացի ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հուլիսի 11-ին «Յուվենտուսի» դեմ արտագնա խաղում։
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ ֆուտբոլիստը մեկնել էր հայրենիք՝ Սլովենիա, քանի որ առողջական խնդիրներ ուներ և բուժում էր ստանում, սակայն «Ատալանտան» պաշտոնապես հայտնել էր, որ ֆուտբոլիստը վնասվածք ունի։ Հայտնի է, որ Իլիչիչը տառապում է անձի երկվությամբ և ժամանակ առ ժամանակ նրա մոտ այդ հիվանդությունը սրվում է։
# Ատալանտա, Յոսիպ Իլիչիչ