Իբրան չի ծերանում՝ դառնալով յուրահատուկ ռեկորդի հեղինակ
Իտալական Ա սերիայի 37-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս 1։4 հաշվով հաղթեց «Սամպդորիային»։ Այդ խաղում միլանյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։
Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, շվեդ ֆուտբոլիստը «ռոսոներիների» կազմում խփեց իր 50 և 51-րդ գոլերը՝ դառնալով իտալական Ա սերիայի միակ ֆուտբոլիստը, ով նվազագույն 50 գնդակ է խփել երկու միլանյան ակումբիենրի կազմում՝ «Միլանի» և «Ինտերի»։ «Ներաձուրիների» կազմում էլ Զլատանը դարձել է 57 գոլի հեղինակ։
# Ա-սերիա, Զլատան-Իբրահիմովիչ, Ինտեր, Միլան, Սամպդորիա