Աղբյուր․ «Բարսան պայմանագիր է համաձայնեցրել հոլանդացի երկու ֆուտբոլիստների հետ»
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումը և «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը, ամենայն հավանականությամբ, իրենց կարիերան շարունակելու են «Բարսելոնայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատոլանական ակումբը երկու ֆուտբոլիստների հետ անձնական պայմանագրի հարցում արդեն հասել է համաձայնության։
Հատկանշական է, որ երկու ֆուտբոլիստենր էլ սույն թվականի հունիսի 30-ից հետո դառնալու են ազատ գործակալ և նոր ակումբի հետ կնքելու են 3 տարվա պայմանագիր։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս երկու ֆուտբոլիստների ձեռքբերումը պարտադրել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, ով Վեյնալդումի և Դեպայի հետ միասին աշխատել է Նիդերլանդների հավաքականի կազմում։
Նշվում է, որ Դեպայի տրանսֆերը, անկախ ամեն ինչից, կայանալու է, և «բլաուգրանասը» նրա հետ պայմանագիր է կնքելու։
Ինչ վերաբերում է Ժորժինիո Վեյնալդումին, ապա Ռոնալդ Կումանը վստահ է, որ նրա տեղափոխվությունը չի խանգարի «կապտանռնագույնների» երիտասարդ ֆուտբոլիստներին, դեռ ավելին՝ նա համոզված է, որ 30-ամյա ֆուտբոլիստը դաշտի կենտրոնում նոր ուժ կհաղորդի «Բարսելոնային»։
Կումանը հասկանում է, որ Եվրոպայում մրցունակ լինելու համար պետք է ձեռք բերել նաև փորձառու ֆուտբոլիստների։
Հաղորդվում է, որ ինչպես Վեյնալդումը, այնպես էլ Դեպայը «Բարսելոնայի» հետ նախնական պայմանագիր կնքել են նախքան ակումբում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, որում հաղթեց Ժոան Լապորտան։ Այժմ կարևոր է, որ ակումբի նոր տնօրենների խորհուրդը թույլ տա այս գործարքների վերջնական կայացմանը։
«Բարսայի» նոր ղեղակավարությունը մտավախություններ ունի Ժորժինիո Վեյնալդումի հետ կապված։ Բանն այն է, որ նրանք կարծում են, որ 30-ամյա կիսապաշտպանը երիտասարդ ֆուտբոլիստներից «կխլի» իրենց հասանելիք խաղաժամանակը։ Բացի այդ, ակումբը մտադիր է վաճառել մի շարք ֆուտբոլիստների, ինչից հետո նոր մտածել այլ ֆուտբոլիստների հետ պայմանագրեր կնքելու մասին։ Խոսքը, առաջին հերթին, վերաբերում է Միրալեմ Պյանիչին, ով ակումբից հեռանալու ամենահավանական թեկնածուներից մեկն է։
Հիշեցնենք, որ Ժորժինիո Վեյնալդումը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2016 թվականից և մինչ այժմ ակումբի կազմում անցկացրել է 226 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 16 գոլային փոխանցում։
Դեպայն էլ 2017 թվականից պաշտպանում է «Լիոնի» գույները, իսկ մինչ այժմ ակումբի մարզաշապիկով նա անցկացրել է 169 հանդիպում՝ դառնալով 69 գոլի և 52 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Ժորժինիո Վեյնալդում, Լիոն, Լիվերպուլ, Հոլանդիայի հավաքական, Մեմֆիս Դեպայ, Միրալեմ Պյանիչ, Ռոնալդ Կուման, տրանսֆերներ