Ժորդի Ալբան նույնպես հեռանալու է Բարսելոնայից
«Բարսելոնայի» ձախ պաշտպան Ժորդի Ալբան որոշել է հեռանալ ակումբից։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 34-ամյա ֆուտբոլիստն անցնող օրերին բանակցություններ է վարել «բալուգրանայի» ղեկավարության հետ` գործող պայմանագիրը խզելու հարցում։
Կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին, սակայն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Ալբան ազատ գործակալի կարգավիճակում կլքի կատալոնական ակումբի շարքերը։
Mundo Deportivo-ն էլ հայտնում է, որ Ալբան «Բարսելոնայից» հեռանալու մասին պաշտոնապես կհայտարարի արդեն այսօր` մայիսի 24-ին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ հայտնի դարձավ, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «բլաուգրանայի» ավագ Սերխիո Բուսկետսը։
Հավելենք, որ Ժորդի Ալբան «Բարսելոնայի» կազմում հանդես էր գալիս 2012 թ. հուլիսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 458 հանդիպում` դառնալով 27 գոլի և 99 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժորդի Ալբա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո