Ժոան Լապորտան վարակվել է կորոնավիրուսով
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբի նախագահ Ժոան Լապորտան վարակվել է կորոնավիրուսով։
Աղբյուրի փոխանցմամբ` քանի որ 59-ամյա ֆունկցիոները շփվել էր Covid-19-ով վարակված անձանց հոտ, հունվարի 4-ին ՊՇՌ-թեստ է հանձնել, որը եղել է դրական։
Լապորտան իրեն լավ է զգում և ինքնամեկուսացել է, այդ պատճառով էլ ակումբի հետ չի մեկնելու Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի «Լինարեսի» դեմ կայանալիք արտագնա հանդիպմամը։
Հաղորդվում է, որ, ճիշտ է, ակումբի փոխնախագահ Ռաֆայել Յուստեի թեստի պատասխանը բացասական է եղել, սակայն հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով Յուստեն նույնպես չի մեկնել Լինարես։
Հավելենք, որ «Լինարես» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հունվարի 5-ին` Երևանի ժամանակով 22:30-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Լինարես, կորոնավիրուս, Ռաֆայել Յուստե