ժոան Լապորտան մտադիր է մասնակցել Բարսելոնայի հաջորդ նախագահական ընտրություններին
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան մտադիր է իր թեկնածությունը դնել «Բարսելոնայի» հաջորդ նախագահական ընտրություններում։
Լապորտան նշել է, որ նա անչափ ոգևորված է «Բարսելոնան» կրկին գլխավորելու մտքից։ Լապորտան փաստաթղթեր է պատրաստում, որպեսզի կարողանա իր թեկնածությունն առաջադրել հաջորդ նախագահական ընտրություններում, որը կայանալու է 2021 թվականին։
Լապորտան մտադիր է Պեպ Գվարդիոլային կրկին հրավիրել «Բարսելոնա»․
«Ես շատ կցանկանայի, որեպսզի Գվարդիոլան վերադառնա, սակայն նա այժմ «Սիթիում» է, և այդ որոշումը նա պետք է ինքնուրույն կայացնի։ Պեպը համարվում է էտալոն «Բարսելոնայի» համար և վստահ եմ՝ բազմաթիվ կատալոնացիներ կցանկանան նրան կրկին տեսնել գլխավոր մարզչի պաշտոնում»,- նշել է Լապորտան TV3-ին տված հարզացրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ Ժոան Լապորտան «Բարսելոնայի» ղեկին եղել է 2003-2010 թվականներին։ Հենց նրա օրոք է Գվարդիոլան նշանակվել կատալանոկան ակումբի գլխավոր մարզիչ։ Գվարդիոլան «Բարսելոնայում» աշխատել է 2008-2012 թթ․։
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Պեպ Գվարդիոլա