Տոկիո-2020. Թևանյանի գոտեմարտի ու Բաչկովի մենամարտի ժամանակացույցը
Տոկիո-2020-ը մոտենում է իր ավարտին։
Օգոստոսի 6-ին պայքարը կսկսի Հայաստանի վերջին ներկայացուցիչը. միչև 65 կգ քաշային կարգում մեդալների համար կպայքարի ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը։
Մեր ըմբիշը 1/8 եզրափակչի շրջանակում կմրցի ռուս Հաջիմուրադ Ռաշիդովի դեմ, իսկ գոտեմարտի մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է առավոտյան 6:30։
Առավոտյան 9:30-ից սկսած էլ` մինչև 63 կգ քաշային կարգում իր մենամարտը կանցկացնի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը` կիսաեզրափակչի շրջանակում մրցելով ամերիկացի Կեյշոն Դևիսի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բռնցքամարտ, Ըմբշամարտ, Հովհաննես-Համբարձումյան, Վազգեն Թևանյան, Տոկիո-2020, Օլիմպիական_խաղեր