Թրիլլեր Վալենսիայում. Լևանտեն ու Ռեալը 6 գոլ խփեցին🎥
Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Լևանտեի» դեմ։
Հանդիպման հաշիվը բացվեց բավական արագ. 5-րդ րոպեին Կարիմ Բենզեմայի փոխանցումից հետո աչքի ընկավ Գարեթ Բեյլը` առաջ մղելով «արքայական» ակումբին։
Հավելենք,որ վալիացի հարձակվողը Լա լիգայի շրջանակում վերջին անգամ գոլի հեղինակ դարձել էր 2019 թ. սեպտեմբերի 1-ին, երբ դուբլի իր անվան դիմաց դուբլ գրանցեց «Վիլյառեալի» դեմ խաղում։
Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում էլ Կառլո Անչելոտիի սաներն ունեին բացայտ տարածքային ու խաղային առավելություն, սակայն նրանց չէր հերիքում դիպուկությունը։
Ամեն դեպքում, առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք։
Երկրորդ խաղակեսը մեկնարկեց անչափ անսպասելի, քանի որ արդեն 30-րդ վայրկյանին վալենսիական ակումբը հավասարեցրեց հաշիվը. Ռոխեր Մարտին, մեն-մենակ մնալով Տիբո Կուրտուայի դիմաց, գրավեց դարպասը։
Սառը ցնցուղից ուշքի չեկած` «Ռեալը» ստիպված էր 57-րդ րոպեին ևս մեկ գնդակ հանել սեփական դարպասից. Խորխե դե Ֆրուտոսի` աջ եզրից կատարած փոխանցումից հետո հուժկու հարվածով աչքի ընկավ Խոսե Կամպանիան։
Բաց թողած երկրորդ գոլից հետո Անչելոտին մի շարք փոփոխություններ կատարեց, ինչն էլ տվեց իր արդյունքը, քանի որ 73-րդ րոպեին Վինիսիուսը հաշիվը դարձրեց 2:2։
Սակայն, րոպեներ անց` 79-րդ րոպեին, տուգանայինի խաղարկումից հետո Ռոբեր Պիերը «Լևանտեին» կրկին առաջ մղեց, իսկ հաշիվը դարձավ 3:2։
83-րդ րոպեին «Լևանտեի» ֆուտբոլիստները կարող էին հաշիվը դարձնել 4:2, սակայն Ալեխանդրո Կանտերոյի հարվածից հետո «արքայական» ակումբին փրկեց դարպասաձողը։
Այդ դրվագից հետո գործեց ֆուտբոլի չգրված գլխավոր օրենքը… Չես խփում դու, խփում են քեզ։ 85-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Վինիսիուս Ժունիորը դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 3:3։
Տպավորություն էր, թե այս թրիլլերին վերջ չկա. 88-րդ րոպեին «Լևանտեի» դարպասապահ Այտոր Ֆերնանդեսը սեփական տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղաց ու անմիջապես հեռացվեց դաշտից։
Քանի որ վալենսիական ակումբի գլխավոր մարզիչ Պակո Խեմեսը կատարել էր բոլոր փոփոխությունները, Ֆերնանդեսի փոխարեն դարպասին կանգնեց կենտրոնական պաշտպան Ռուբեն Վեզուն։
Այդ դրվագից հետո մադրիդյան ակումբը ճնշում գործադրեց «Լևանտեի» դարպասի ուղղությամբ, սակայն այդպես էլ չկարողացավ հաղթանակ կորզել։
Այսպիսով, խաղն ավարտվեց 3:3 հաշվով։
Այս ոչ-ոքիից հետո «Ռեալը» վաստակեց 4 միավոր և մի շարք այլ ակումբների հետ կիսում է 2-5-րդ հորիզոնականները։
«Լևանտեն» էլ 2 միավորով 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այրտոր Ֆերնանդես, Գարեթ-Բեյլ, Լա-լիգա, Լևանտե, Խոսե Կամպանիա, Կառլո Անչելոտի, Կարիմ-Բենզեմա, Ռեալ Մադրիդ, Ռոբեր Պիեր, Ռոխեր Մարտի, Վինիսիուս