Թրիլլեր Հռոմում. Ռոման ֆանտաստիկ comeback արեց Լեչչեի դեմ խաղում 🎥
Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Լեչչեի» դեմ։
«Գայլերն» արդեն 5-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ունեին, սակայն Ռոմելու Լուկակուն վրիպեց 11-մետրանոցից. հյուրերին փրկեց դարպասապահ Վլադիմիրո Ֆալկոնեն։
Հետագայում էլ «ջալոռոսիները» վերահսկում էին հանդիպման ընթացքն ու խաղային առավելություն ունեին, սակայն Ժոզե Մոուրինիոյի թիմը ոչ մի կերպ չէր կարողանում բացել հաշիվը։
Դեռ ավելին` 72-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան «Լեչչեի» ֆուտբոլիստներն. աչքի ընկավ Պոնտուս Ալմկվիսթը։
Մինչև խաղավարտ Ռոբերտո Դ’Ավերսայի թիմը պահպանում էր հաղթական հաշիվը, սակայն տանտերերը կարողացան ֆանտաստիկ comeback անել։
Նախ 90+1-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Սերդար Ազմունը, ապա 90+4-րդ րոպեին հերոսացավ Ռոմելու Լուկակուն` հաղթանակ պարգևելով «Ռոմային»։
Այսպիսով, «գայլերը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց, ինչից հետո վաստակեցին 17 միավոր` բարձրանալով 8-րդ հորիզոնական։
«Լեչչեն», 13 միավորով, 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ժոզե Մոուրինիո, Լեչչե, Պոնտուս Ալմկվիսթ, Ռոբերտո Դավերսա, Ռոմա, Ռոմելու-Լուկակու, Սերդար Ազմուն