Թրիլլեր Լոնդոնում. Չելսին ջախջախեց Տոտենհեմին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի կենտրոնական և վերջին հանդիպումը կայացավ մայրաքաղաք Լոնդոնում, որտեղ «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։
Հանդիպման առաջին կեսն անցավ պարզապես անհավանական սցենարով։
«Խթանները» հանդիպման հենց մեկնարկից ճնշում էին գործադրում և արդեն 6-րդ րոպեին Դեյան Կուլուսևսկիի խփած գոլի շնորհիվ ատաջ անցան հաշվի մեջ։
Շատ չանցած տանտերերը նաև կրկնապատկեցին իրենց առավելությունը, սակայն 14-րդ րոպեին Հին Մին Սոնի խփած գոլը գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը չեղարկեց խաղից դուրս իրավիճակի պատճառով։
Շոկային մեկնարկից հետո «ազնվականներն» ուշքի եկան և 21-րդ րոպեին խփեցին պատասխան գոլը, սակայն կրկին չարձանագրվեց դարպասի գրավումը, քանի որ Ռահիմ Սթերլինգը ձեռքով էր խաղացել։
Մաուրիսիո Պոչետինոյի թիմը 28-րդ րոպեին խառնաշփոթ իրավիճակ ստեղծեց «Տոտենհեմի» տուգանային հրապարակում, ինչի արդյունքում Մոյզես Կայսեդոն հեռահար հարվածով գրավեց Գիլելմո Վիկարիոյի պաշտպանած դարպասը։
Այդուհանդերձ, այդ դրվագից հետո հանդիպումը մոտ 6 րոպեով կանգ էր առել, քանի որ նախ Կայսեդոյի խփած գոլը VAR համակարգը չեղարկեց Ռահիմ Սթերլինգի խաղից դուրս իրավիճակում գտնվելու համար, իսկ նախքան դարպասի գրավումը «Տոտենհեմի» կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոն սեփական տուգանային հրապարակում կոպիտ խախտում էր թույլ տվել հյուրերի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի նկատմամբ։
Դիտելով նաև այդ դրվագի տեսակրկնապատկերը` Մայքլ Օլիվերը դաշտից հեռացրեց արգենտինացի պաշտպանին, իսկ «խթանների» դարպասին նշանակեց 11-մետրանոց, որը դիպուկ իրացրեց Քոուլ Պալմերը։
Առաջին կեսը ձգվեց մինչև 45+12-րդ րոպե, որը, ամեն դեպքում, ավարտվեց 1:1 հաշվով։
Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ խաղակեսը, երբ 55-րդ րոպեին Անգե Պոստեկօղլուի թիմը մնաց արդեն 9 ֆուտբոլիստներով. Դասթինե Ուդոջին, ստանալով երկրորդ դեդին քարտը, հեռացվեց դաշտից։
Ստանալով կրկնակի քանակական առավելություն` «ազնվականները» պարզապես հսկայական խաղային առավելություն ունեին։
Հյուրերը 75-րդ րոպեին վերջապես առաջ անցան հաշվի մեջ. աչքի ընկավ Նիկոլաս Ջեքսոնը։
Հատկանշական է, որ 79-րդ րոպեին VAR համակարգը ևս մեկ գոլ չեղարկեց. Էրիկ Դայերի խփած գոլը չարձանագրեցին խաղից դուրս իրավիճակի պատճառով։
Խաղավերջում, չնայած «Տոտենհեմը» դաշտում երկու ֆուտբոլիստ քիչ ուներ, շարունակում էր խաղալ բարձր պաշտպանական գծով, ինչի հետևանքով «Չելսիի» գրեթե յուրաքանչյուր գրոհի արդյունքում «ազնվականների» երկու ֆուտբոլիստ մեն-մենակ էին հայտնվում Վիկարիոյի պաշտպանած դարպասի դիմաց։
Նման գրոհների արդյունքում էլ Մաուրիսիո Պոչետինոյի թիմը ևս երկու գնդակ ուղարկեց «խթանների» դարպասը, որոնք իր անվան դիմաց գրանցեց նույն Ջեքսոնը. սենեգալցի հարձակվողն այս խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Այսպիսով, այս թրիլլերային խաղում «Չելսին» ջախջախեց 4:1 հաշվով, ինչից հետո վաստակեց 15 միավոր` բարձրանալով 10-րդ հորիզոնական։
«Տոտենհեմը», Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում կրելով առաջին պարտությունը, մնաց 26 միավորով և 11-րդ տուրի ավարտից հետո նահանջեց 2-րդ հորիզոնական` առաջատարությունը զիջելով «Մանչեսթեր Սիթիին», որի ակտիվում կա 27 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգե Պոստեկօղլու, ԱՊԼ, Դաստին Ուդոգիե, Դեյան Կուլուսևսկի, Էնցո Ֆերնանդես, Մայքլ Օլիվեր, Մաուրիսիո-Պոչետինո, Մոյզես Կայսեդո, Նիկոլաս Ջեքսոն, Չելսի, Ռահիմ-Սթերլինգ, Տոտենհեմ, Քոուլ Պալմեր, Քրիստիան Ռոմերո