Թրիլլեր Բունդեսլիգայում. Բայերը 90+1-րդ րոպեին հաղթանակ կորզեց Լայպցիգի դեմ խաղում 🎥
Գերմանական Բունդեսլիգանի 18-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում, որտեղ ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Բայերը» հյուրընկալվելիս մրցեց «Լայպցիգի» դեմ։
Կարելի է ասել` «ցլերը» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 7-րդ րոպեին Խավի Սիմոնսը բացեց հաշիվը։
Առաջին կեսի մնացած ժամանակահավածում էլ տանտերերն ունեին խաղային առավելություն, սակայն նախքան ընդմիջում դարպասի նոր գրավում չարձանագրվեց։
«Բայերը», որն առաջին կեսում գրեթե ոչնչով աչքի չէր ընկել, երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 47-րդ րոպեին, Նաթան Թելայի ջանքերով խփեց պատասխան գոլը։
Այդուհանդերձ, 56-րդ րոպեին «Լայպցիգը» նետվեց կայծակնային հակագրոհի, որը եզրափակեց Լոյի Օպենդան` կրկին առաջ մղելով Մարկո Ռոզեի թիմին։
63-րդ րոպեին լուսատախտակին վառվեց արդեն 2:2 հաշիվը. անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ «դեղագործների» պաշտպան Ջոնաթան Տահը։
Երբ թվում էր` հանդիպումը կավարտվի ոչ-ոքի արդյունքով, 90+1-րդ րոպեին Խաբի Ալոնսոյի թիմը նաև հաղթանակ կորզեց. անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ «Բայերի» մյուս կենտրոնական պաշտպան Պիերո Հինկապին։
Այսպիսով, «Բայերը» 3:2 հաշվով թրիլլերային հաղթանակ տոնեց, ինչից հետո վաստակեց 48 միավոր և շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։
Նշենք, որ «դեղագործները» Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում դեռևս անպարտելի են։
«Լայպցիգը», 33 միավորով, 4-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Բունդեսլիգա, Լայպցիգ, Լեո Օպենդա, Խաբի Ալոնսո, Խավի Սիմոնս, Մարկո Ռոզե, Նաթան Թելա, Պիերո Հինկապի, Ջոնաթան Տահ