Թրիլեր Մադրիդում! «Ռեալը» 11-մետրանոցներով հաղթեց «Ատլետիկոյին»` դուրս գալով ՉԼ 1/4 եզրափակիչ 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ատլետիկոն» մադրիդյան դերբիում սեփական դաշտում մրցեց «Ռեալի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «արքայական» ակումբը հաղթել էր 2:1 հաշվով։
Պատասխան հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում «ռոխիբլանկոսն» առավելության հասավ 1:0 հաշվով։ Միակ գոլը 27-րդ վայրկյանին խփեց անգլիացի կիսապաշտպան Քոնոր Գալահերը։
Հյուրերից 70-րդ րոպեին կարող էր աչքի ընկնել Վինիսիուսը, որը, սակայն 11-մետրանոցից հարվածեց բավական բարձր։
Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրի հետախաղյա 11-մետրանոցներ, որոնք ավելի դիպուկ իրացրին «Ռեալի» ֆուտբոլիստները` հաղթելով 4:2 հաշվով։
Հարվածաշարի ժամանակ «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը գրավել էր դարպասը, սակայն պատահմամբ երկու ոտքով հպվել էր գնդակին, ինչի պատճառով գլխավոր մրցավար Շիմոն Մարչինյակը չեղարկել է գոլը։ «Հնդկացիներից» վրիպել է նաև Մարկոս Լյորենտեն, որի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
«Լոս բլանկոսից» էլ աչքի ընկնել չկարողացավ Լուկաս Վակեսը. տանտերերին փրկեց դարպասապահ Յան Օբլակը։
Այսպիսով, «Ռեալը» քառորդ եզրափակիչում է, որտեղ կմրցի Լոնդոնի «Արսենալի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootbarll-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից