Թոփ-5 առաջնություններ․ ո՞ր ֆուտբոլիստների նկատմամբ են ամենաշատ կանոնների խախտումը թույլ տալիս
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES Football Observatory) նշել է 2020 թվականի թոփ-5 առաջնությունների այն ֆուտբոլիստներին, որոնց նկատմամբ մրցակիցներն ամենաշատն են խախտել խաղի կանոններ։
Այսպիսով, թոփ-5 առաջնությունների շրջանակում 2020 թվականին ամենաշատ կանոնների խախտում թույլ են տվել «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշի նկատմամբ։ Նրան հաջորդում է Անդրեա Բելոտին («Տորինո»), ում նկատմամբ թույլ են տվել 112 խախտում, իսկ «Բետիսի» առաջատարներից Նաբիլ Ֆեկիրն իր թիմի համար վաստակել է 96 ֆոլ։
Նրանց հաջորդում են հետևյալ ֆուտբոլիստները․
4․ Ռաֆինիա Ալկանտարա («ՊՍԺ»/ «Սելտա») – 94
5․ Լեո Մեսսի («Բարսելոնա») – 90
6․ Վիլֆրիդ Զահա («Քրիստալ Փելաս») – 89
7-8․ Էմերսոն («Բետիս»), Ռոդրիգո դե Պաուլ («Ուդինեզե») – 88
9․ Մատիա Ձականյի («Վերոնա») – 84
10․ Անժելո Ֆյուկժենի («Անժեր») – 83
# Անդրեա Բելոտի, Անժելո Ֆյուլժենի, Աստոն Վիլլա, Արժեր, Բարսելոնա, Բետիս, էմերսոն Ապարեսիդո, Լեո Մեսսի, Մատիա Ձականի, Նաբիլ-Ֆեկիր, Ուդինեզե, ՊՍԺ, Ջեք Գրիլիշ, Ռաֆինիա Ալկանտարա, Ռոդրիգո դե Պաուլ, Սելտա, Վերոնա, Վիլֆրիդ Զահա, Տորինո, Քրիստալ-Փելաս