Թոփ-5 առաջնությունների ամենաթանկարժեք մեկնարկային կազմ ունեցող ակումբներն` ըստ CIES-ի
Ֆուտբոլային հետազոտությունների միջազգային կենտրոնը` CIES-ը, ներկայացրել է եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենաթանկարժեք մեկնարկային կազմ ունեցող ակումբներին։
Հետազոտությունը հիմնված է այն բանի վրա, թե որքան գումար են ակումբները ծախսել իրենց մեկնարկային կազմի ֆուտբոլիստներին գնելու համար։
Թոփ-5 առաջնությունների ամենաթանկարժեք մեկնարկային կազմ ունեցող ակումբների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- «Մանչեսթեր Սիթի» – 605 մլ եվրո
- ՊՍԺ – 510 մլն եվրո
- «Մանչեսթեր Յունայթեդ» – 480 մլն եվրո
- «Լիվերպուլ»– 409 մլն եվրո
- «Չելսի» – 393 մլն եվրո
- «Արսենալ» – 382 մլն եվրո
- «Ռեալ Մադրիդ» – 370 մլն եվրո
- «Բարսելոնա» – 334 մլն եվրո
- «Յուվենտուս» – 300 մլն եվրո
- «Բավարիա» – 294 մլն եվրո
Նշենք, որ բոլոր ակումբների մեկնարկային կազմի արժեքները հաշվելիս CIES-ը դրանք միջինացրել է։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» իր ամենաթանկարժեք մեկնարկային կազմը (726 մլն եվրո) դուրս է բերել անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Բրայթոնի» դեմ կայացած խաղում (3:1)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# CIES, Արսենալ, Բավարիա, Բարսելոնա, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Յուվենտուս, Չելսի, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ