Թուրինյան դերբիում ինչպես միշտ կրքերը թեժ էին🎥
Իտալական Ա սերիայի 11-րդ տուրի կենտրոնական հանդպման շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Տորինոյի» դեմ։
Երկար ժամանակ «Տորինոն» անակնկալ էր հասունացնում։ 9-րդ րոպեից սկսած հանդիպման հյուրերը Նիկոլյա Ն’Կուլուի խփած գոլի շնորհիվ հաղթում էին ավելի զորեղ մրցակցին, սակայն Անդրեա Պիռլոյի սաները կարողացան խաղավարտին մոտ բեկել հանդիպման ընթացնքն ու հաղթանակ կորզել։
78-րդ րոպեին Վեսթոն Մակենին հավասարեցրեց հաշիվը, իսկ 89-րդ րոպեին Լեոնարդո Բոնուչին հաղթանակ պարգևեց «Յուվենտուսին»։
Այս հաղթանակից հետո «բյանկոներիները» վաստակեցին 20 միավոր և բարձրացան 2-րդ հորիզոնական, իսկ «Տորինոն» 6 միավորով 18-րդն է։
# Ա-սերիա, Լեոնարդո-Բոնուչի, Յուվենտուս, Նիկոլյա Նկուլու, Վեսթոն Մակենի, Տորինո