Թեժ պայքար Բիլբաոյում. Ատլետիկն ու Բարսան չպարզեցին հաղթողին🎥
Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Ատլետիկ Բիլբաոն» սեփական հարկի տակ մրցեց «Բարսելոնայի» դեմ։
Ճիշտ է` առաջին խաղակեսում «Բարսելոնայի» ֆուտբոլիստները գնդակին տիրում էին ժամանակի 62%-ը, սակայն «Բիլբաոյի» գրոհները շատ ավելի վտանտգավոր էին, որի ֆուտբոլիստները մի շարք իրական գոլային պահեր չօգտագործեցին։
Ամեն դեպքում, նախքան ընդմիջման գնալը գոլեր չտեսանք։
Մարսելինո Գարսիա Տորալի սաներն այն, ինչ չարեցին առաջին կեսում, արեցին երկրորդի սկզբում. 50-րդ րոպեին Իկեր Մունիայինի իրացրած անկյունայինից հետո խաղի հաշիվը բացեց Ինիգո Մարտինեսը։
Բաց թողած գոլից հետո էլ Ռոնալդ Կումանի սաների խաղում ոչինչ չէր ստացվում, սակայն 75-րդ րոեպին, ի վերջո, նրանց հաջողվեց խփել պատասխան գնդակը. հուժկու հարվածով աչքի ընկավ Մեմֆիս Դեպայը։
86-րդ րոպեին հոլանդացի հարձակվողը ևս մեկ գոլահին պահ ուներ, սակայն այս անգամ նրա հարվածը շեղ ստացվեց նպաստավոր դիրքից։
Հանդիպման վերջակետը կարող էին դնել բասկերը. 90+2-րդ րոպեին փոխարինման մտած երիտասարդ հարձակվող Նիկո Վիլիամսը արագության շնորհիվ առաջ անցավ Էրիկ Գարսիայից և շտապում էր ներխուժել մրցակցի տուգանային հրապարակ, սակայն Գարսիան կանոնների խախտում թույլ տվեց, ինչից հետո, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց դաշտից, իսկ «Ատլետիկը» 19 մետր հեռավորության վրա տուգանային հարվածի իրավունք վաստակեց։
Գնդակին մոտեցավ Ինիգո Մարտինեսը, սակայն նրա հարվածը դիպավ «պատ» կազմած ֆուտբոլիստներին, ինչից անմիջապես հետո լսվեց հանդիպման գլխավոր մրցավար Խուան Մարտինես Մունուերայի եզրափակիչ սուլիչի ձայնը։
Այսպիսով, «Ատլետիկն» ու «Բարսելոնան» բաժանվեցին խաղաղությամբ. գարնցվեց 1:1 հաշիվը։
Երկրորդ տուրից հետո կատալոնական ակումբն ունի 4, իսկ բասկյանը` 2 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկ Բիլբաո, Բարսելոնա Բ, Ինիգո Մարտինես, Լա-լիգա, Մարսելինո-Գարսիա-Տորալ, Մեմֆիս Դեպայ, Ռոնալդո