Ընթերցողի կարծիք․ «Չ» նախածանցը հաղթողը․ երկնքում տեղ բացեք, նոր աստղ է վառվում․ Դիոգու Ժոտա
Երազանքից դեպի նպատակ տանող ճանապարհը ընկնում է բանականության միջով։ Կկարողանա՞ս հաղթել գլխիդ մեջի «Չ» նախածանցով սկսվող երևույթներին, կկարողանա՞ս ավելի ուժեղանալ անհաջողություններից հետո, կկարողանա՞ս գործել ու ապրել Նիցշեի՝ «Այն, ինչը մեզ (ինձ) չի սպասնում, մեզ (ինձ) ավելի ուժեղ է դարձնում»-ը սրտումդ դաջած, ուրեմն հաջողությունը քոնն է։
Դիոգու Ժոզե Տեյշեյրա դա Սիլվան ծնվել և մեծացել է Պորտուի արևմուտքում գտնվող հանգիստ, անաղմուկ Մասսարելուշ քաղաքում, որը հայտնի է իր խաղողի այգիներով և լավագույն սպիրտային խմիչքներով։ Ժոտա անունը նա ստացել է հետո, երբ մանուկ հասակում փորձելով տարբերվել հասակակիցներից մարզաշապիկի վրա իր անունը գրել է Diogo J, (J տառը պորտուգալերենում արտասանվում է որպես Jota) , այդտեղից էլ նա ստացել է իր մականունը։
Դիոգուն ընդունվել է հայրենի Մայրելուշ քաղաքի հարևանությամբ գտնվող Գոնդոմար քաղաքի ֆուտբոլի մարզադպրոցը։ Այնտեղ բավականին մեծ հաջողություններ է գրանցել, մասնավորապես 17 տարեկանում նա 37 խաղերում հեղինակել է 39 գոլ, ինչի շնորհիվ Ժոտան դարձել է իր հասակակիցների անցկացվող առաջնության լավագույն ռմբարկուն։
Չնայած նման հաջողությունների Դիոգոյին այդպես էլ չեն հրավիրում բարձրագույն թիմ, այդ ընթացքում նրան հետևում էին նաև «Պորտուից» ու «Բենֆիկայից», բայց Պորտուգալիայի առաջնության գրանդները Ժոտային անտեսիցին, դրա փոխարեն նա հրավեր ստացավ «Պասուշ դե Ֆերեյրայից», որի երիտասարդական թիմի մարզիչ Ժիլբերտո Անդրադեն Դիոգուի տաղանդի իսկակական երկրպագու էր, ով համոզեց թիմի նախագահին ձեռք բերել նորաթուխ տաղանդին։
Անդրադեն չէր սխալվել․ Դիոգուն դարձավ թիմի պատմության ամենաերիտասարդ ռմբարկուն։ Մի պատմություն կա, որը հոյակապ է բնութագրում Ժոտայի ինքնավստահությունը, հավատը սեփական ուժերի նկատմամբ, պատմում է Պելե անունով «Պասուշի» նախկին ֆուտբոլիստը և Ժոտայի խաղընկերը, ով այդ ժամանակ 24 տարեկան էր․
«2015-ի Սուրբ ծննդյան տոներից հետո մենք Պորտուգալիայի գավաթի շրջանակներում հանդիպում էինք «Սպորտինգի» դեմ «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում։ Մեզնից ոչ ոք մեծ սպասումներ չուներ, առաջին կեսից հետո հաշիվը 1-1 էր։ Ընդմիջման ժամանակ հանկարծ հանդերձարան է մտնում Դիուգուն ու ասում․ «Տղերք, դուք ուզո՞ւմ եք հաղթել այս խաղը»,-ես ու Բրունու Մորեյրան (այդ ժամանակ 28-ամյա պաշտպանը) նայեցինք միմյանց, հետո նրան ու հետաքրքրվեցինք, թե ինչու է հարցնում․ «Որ դու ինձ ավելի շատ գնդակ փոխանցես»,- պատասխանեց նա այնքան վստահ, որ մեզ մնում, էր միայն ենթարկվել»։
2016-ին Դիոգու Ժոտան տեղափոխվեց «Ատլետիկո Մադրիդ», բայց չտապվորելով Սիմիոնեին, վարձավճարով մրցաշրջանը մեկնարկեց «Պորտուի» կազմում։ 2016/2017 մրցաշրջանը «Պորտուում» անցկացնելուց հետո 2017-ի ամռանը «Ատլետիկոն» հայտարարեց, որ հետաքրքրված չէ պորտուգալացու ծառայություններով, ինչի մասին իմացավ «Վուլվզի» մարզական տնօրեն Կևին Թելուիլը։ Վերջինս մեկնեց Մադրիդ՝ Ժոտային Մառախլապատ Ալբիոն հրավիրելու նպատակով։
Առաջին մրցաշրջանում «գայլերի» կազմում Ժոտան դարձավ 17 գոլի հեղինակ և օգնեց «Վուլվզին» նվաճել Չեմպիոնշիփի չեմպիոնի տիտղոսը և ԱՊԼ-ի ուղեգիր։ Ոչ ոք չէր կասկածում, որ Դիոգուն կհաջողի նաև Անգլիայի բարձրագույն լիգայում, բայց առաջին 13 խաղերում պորտուգալացին լռում էր, իսկ գլխավոր մարզիչ Նունուն շարունակում էր վստահել։ Արդյունքում՝ 10 գոլ ու 7 գոլային փոխանցում 21 խաղերում, ինչը հոյակապ ցուցանիշ էր։ Հաջորդ՝ 2019/2020 մրցաշրջանում նա աչքի ընկավ հեթ-տրիկով «Լեսթերի» դեմ խաղում (4-3), ինչպես նաև խփեց հաղթական գոլը Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը։ Նույն մրցաշարի կիսաեզրափակիչում «Վոթֆորդի» դեմ նա լավագույնն էր․ «գայլերը» հաղթում էին 2-1 հաշվով, 89-րդ րոպեին Ժոտան փոխարինվեց, արդյոնքում «Վուլվզը» պարտվեց 2-3։
Այժմ նոր էջ է․ հիմա «Լիվերպուլն» է։ Կլոպը Ժոտային հավանել է նար նրա պրեսինգի, խաղը կարդալու համար, կարդալու համար այնպես, ինչպես կարդում է այն Յուրգենը, իսկ գերմանացի մասնագետի ֆուտբոլային լեզուն շատ դժվար ընկալելի է, քանի ֆուտբոլիստներ են երկար ադապտանում կլոպյան «Լիվերպուլին»՝ Ֆաբինիոյից պահանջվեց մեկ տարի, Կեյտան մինչ օրս թերանում է․․․ Իսկ Դիոգուն՝ առաջին 11 խաղերում 7 գոլ։ Այստեղ նույնիսկ հարցը միայն գոլերը չեն, պորտուգալացին այնպես է ադապտացվել, որ Ֆիրմինոն, ով համարվում էր , այո, արդեն համարվում ԷՐ մերսիսայդցիների կարևորագույն խաղացողը («Լիվերպուլի» մարգարիտը, ինչպես ասել էր մսյո Արսեն Վենգերը), ում տեղափոխություններով «Լիվերը» ադապտանում էր մրցակցի անակնկալ սխեմաներին, հիմա արդեն կա մեկը, ով կարող է չի եկել փոխարինել նրան, ու ոչ միայն նրան, այլ եկել է հիմնական կազմում խաղալու համար։
«Ոչ ոք չի անի այն, ինչ անում է Դիոգու Ժոտան առանց նպատակասլացության, ինձ համար նա Կրիշտիանու Ռոնալդուի հետնորդն է լինելու»- այսպես էր արտահայտվել երիտասարդ պորտուգալացու մասին դեռևս 2016-ին նրա առաջին մարզիչներից մեկը՝ Ժորժե Սիմաուն, երբ Դիոգուն «Պասուշ դե Ֆերրայից» տեղափոխվեց «Պորտու»։
Դրանից չորս տարի անց, երբ Ժոտան տեղափոխվեց «Լիվերպուլ», նույն մարզիչը առանց հուզմունքը թաքցնելու պատմեց․ «Ես նրան շնորհավորական sms ուղարկեցի, իսկ նա հինգ վայրկյան անց ինձ պատասխանեց այն նյութի հղումով, որտեղ ես նրան անվանել եմ Ռոնալդու հետնորդ։ Անհավատալի էր, բայց նա պահպանել էր այդ հղումը»։
Կարեն Պողոսյան
# Ատլետիկո Մադրիդ, Դիեգու Ժոտա, Ընթերցողի կարծիք, Լիվերպուլ, Կարեն Պողոսյան, Յուրգեն-Կլոպ, Պասուշ դե Ֆերեյա, Պորտու, Վուլվերհեմփթոն