Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար 🎥

Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար 🎥

08/04/2025 - 17:21

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Վազգեն Թևանյանը (65 կգ) կպայքարի բրոնզե մեդալի համար։

25-ամյա ըմբիշը պայքարն սկսել էր ապրիլի 7-ին, սակայն քառորդ եզրափակիչում 2:3 հաշվով պարտվել է UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Իբրագիմ Իբրագիմովին։ Հետագայում ռուսաստանցի ըմբիշը հասավ եզրափակիչ, իսկ Թևանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն ստացավ։

Ապրիլի 8-ին հայ ըմբիշը մրցեց լեհ Կշիշտոֆ Բյենկովակիի դեմ և հաղթեց 3:0 հաշվով։

Երեկոյան մրցահերթում Թևանյանը բրոնզե գոտեմարտի համար գոտեմարտ կանցկացնի և կհանդիպի վրացի Գոգա Օթինաշվիլիին։

Տեսանյութը` Sportaran-ի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023