Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը դարձավ բրոնզե մեդալակիր
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Վազգեն Թևանյանը (65 կգ) նվաճեց բրոնզե մեդալ։
Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար պետք է գոտեմարտեր Գոգա Օթինաշվիլիի դեմ, սակայն վրացի մրցակիցը գորգ դուրս չեկավ, իսկ հաղթանակը շնորհվեց Թևանյանին։ Օթինաշվիլին ավելորդ քաշ է ունեցել կշռման արարողության ժամանակ։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից Արսեն Հարությունյանը (61 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) եզրափակիչ են դուրս եկել և պայքարելու են չեմպիոնի կոչման համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ըմբաշանարտի ԵԱ, Ըմբշամարտ, Վազգեն Թևանյան