Ըմբշամարտի ԵԱ. Սլավիկ Գալստյանի փայլուն մեկնարկը 🎥

Ըմբշամարտի ԵԱ. Սլավիկ Գալստյանի փայլուն մեկնարկը 🎥

12/04/2025 - 14:59

Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Սլավիկ Գալստյանը (67 կգ) մեկնարկեց փայլուն հաղթանակով։

28-ամյա ըմբիշը 1/8 եզրափակիչում 9:0 հաշվով ջախջախեց ուկրաինացի Ալեքսանդր Հրուշինին` գոտեմարտն ավարտելով նախատեսվածից շուտ։ Գալստյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Նշենք, որ ապրիլի 11-ին մրցագորգ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներից Գալստյանը տարավ առաջին հաղթանակը։

Ավելի վաղ Կարեն Խաչատրյանը (87 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ) պարտվել են սփոփիչ գոտեմարտում, իսկ Կարապետ Մանվելյանը (60 կգ) Շանթ Խաչատրյանը (72 կգ)` 1/8 եզրափակիչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Տեսանյութը` Sportaran-ի։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023