Ըմբշամարտի ԵԱ. Շանթ Խաչատրյանը լարված պայքարում պարտվեց օլիմպիական կրկնակի փոխչեմպիոնին 🎥
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Շանթ Խաչատրյանը (72 կգ) չկարողացավ հաղթահարել որակավորկան փուլը։
Հայ ըմբիշը մրցեց Տոկիոյի և Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Ուկրաինան ներկայացնող ադրբեջանցի Պարվիզ Նասիբովի դեմ և լարված պայքարում պարտվեց 6:10 հաշվով։
Խաչատրյանը գոտեմարտի ընթացքում մրցակցին հաղթում էր 6:0 հաշվով, սակայն բաց թողեց առավելությունը։
Նասիբովի եզրափակիչ դուրս գալու դեպքում Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Տեսանյութը` Sportaran-ի