Ըմբշամարտի ԵԱ. Մանվել Խաչատրյանը ջախջախեց թուրք մրցակցին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ 🎥

Ըմբշամարտի ԵԱ. Մանվել Խաչատրյանը ջախջախեց թուրք մրցակցին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ 🎥

11/04/2025 - 16:09

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մանվել Խաչատրյանը (55 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ։

21-ամյա ըմբիշը քառորդ եզրափակիչում 9:0 հաշվով ջախջախեց թուրք Էմրե Մուտլուին։ Գոտեմարտն ավարտվեց նախատեսվածից շուտ։

Խաչատրյանը կիսաեզրափակիչում կմրցի այս քաշային կարգում աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն դարձած, ադրբեջանցի Էլդենիզ Ազիզլիի դեմ։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև Կարեն Ասլանյանը (63 կգ) և Մալխաս Ամոյանը (77 կգ)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Տեսանյութը` Sportaran-ի։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023