Ըմբշամարտի ԵԱ. Ղարիբյանն ու Գալստյանը պարտվեցին կիսաեզրափակիչում
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին է մոտենում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Մինչև 60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը կիսաեզրափակիչում մրցեց Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի դեմ, ով անկախ Հայաստանի պատմության առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է։
Ցավոք, Ղարիբյանը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ և պարտվեց 1:10 հաշվով ու կպայքարի բրոնզե մեդալի համար։
Մինչև 67 կգ քաշային կարգում էլ Սլավիկ Գալստյանը նույնպես հասել էր կիսաեզրափակիչ, սակայն 2:4 հաշվով պարտվեց հունգարացի ըմբիշին։
Գալստյանն ապրիլի 3-ին բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գևորգ Ղարիբյան, Էդմոնդ Նազարյան, Ըմբաշանարտի ԵԱ, Ըմբշամարտ, Հայկական-Սպորտ, Սլավիկ Գալստյան