Ըմբշամարտի ԱԱ. պայքարը կսկսի երեք հայ ըմբիշ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մոտենում է ավարտին հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Մրցումային նախավերջին օրը պայքարը կսկսի երեք հայ ըմբիշ` Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ)։
Այժմ ներկայացնում ենք հայ ըմբիշների մրցակիցներին.
Հրաչյա Պողոսյան (1/8 եզրափակիչ) – Աբու Մուսլիմ Ամաև (Բուլղարիա)/Ակմուրատ Գելդիև (Թուրքմենստան)
Սլավիկ Գալստյան (որակավորկան փուլ) – Ինացիո Սանֆիլիպո (Իտալիա)
Գևորգ Թադևոսյան (որակավորկան փուլ) – Դանիել Հեչավարիա (Կուբա)
Բացի վերոնշյալ ըմբիշներից, այսօր` սեպտեմբերի 23-ին, մեդալային գոտեմարտեր կանցկացնեն Գևորգ Ղարիբյանը (60 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։
Մասնավորապես, Ղարիբյանը պայքարելու է բրոնզե մեդալի համար, ում մրցակիցը հայտնի կդառնա սփոփիչ գոտեմարտերից հետո։
Արթուր Ալեքսանյանն էլ դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ և աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի կուբացի Գաբրիել Ռոսիլո Կինդելանի դեմ կայանալիք գոտեմարտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Ալեքսանյան, Գևորգ Ղարիբյան, Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ, Հրաչյա Պողոսյան։, Սլավիկ Գալստյան