Ըմբշամարտի ԱԱ. Արման Անդրեասյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Սեպտեմբերի 15-ին պայքարն սկսեցին 70 կգ քաշային կարգի ազատ ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Արման Անդրեասյանը։
Արմանը մեկնարկեց 1/8 եզրափակիչից և 6:2 հաշվով հաղթեց իտալացի Ջանլուկա Տալամոյին։
1/4 եզրափակիչում, ցավոք, հայ ըմբիշը 0:5 հաշվով պարտվեց ԱՄՆ-ը ներկայացնող Զեյն Ռետերֆորդին։
Հետագայում ամերիկացի ըմբիշը հաղթեց նաև կիսաեզրափակիչում և դուրս եկավ եզրափակիչ, ինչն Արման Անդրեասյանին հնարավորություն տվեց անցկացնել սփոփիչ գոտեմարտ։
Սփոփիչ գոտեմարտում 23-ամյա ըմբիշը մրցեց գերմանացի Կևին Հենկելի դեմ` հաղթելով 3:1 հաշվով։
Այսպիսով, Արման Անդրեասյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար և կգոտեմարտի վրացի Զուրաբի Յակոբիշվիլիի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ