Ըմբշամարտի ԱԱ. Ամոյանը ջախջախիչ հաղթանակով քառորդ եզրափակիչում է🎥
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77կգ) դուրս է եկել քառորդ եզրափակիչ։
Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների քառակի ոսկե մեդալակիր Ամոյանը 1/8 եզրափակիչում 10:0 հաշվով ջախջախել է լեհ Մատեուշ Բերնատեկին։ Գոտեմարտն ավարտվել է նախատեսվածից շուտ։
Ամոյանի հաջորդ մրցակիցը կլինի թուրք Ահմետ Յիլմազը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am