Ռեալը վստահ է, որ Բարսելոնան գումար չունի Հալանդի տրանսֆերն իրականացնելու համար
Հայտնի է դարձել, թե «Ռեալն» ինչպես է վերաբերվում այն փաստին, որ «Բարսելոնան» նույնպես հետաքրքրված է «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի ծառայություններով։
Ինչպես գրում է Onda Cero-ն, «արքայական» ակումբի ղեկավությունը վստահ է, որ «Բարսելոնան» ֆինանսական միջոցներ չունի, որպեսզի վճարի 20-ամյա ֆուտբոլիստի համար պահանջվող 150 մլն եվրոն։ Խաղացողի տրանսֆերի դիմաց հենց այդքան է ցանկանում վաստակել դորտմունդյան ակումբը։
«Ռեալի» աղբյուրները պնդում են, որ կատալոնական ակումբի այս մրցավազքին մասնակցելու նպատակն է արհեստական կերպով բարձրացնել խաղացողի տրանսֆերային արժեքը։
Հիշեցնենք, որ «կապտանռնագույնների» նախագահ Ժոան Լապորտան օրեր առաջ Բարսելոնայում հանդիպել է Էրլինգ Հալանդի գործակալ Մինո Ռայոլայի և հայրիկի՝ Ալֆ-Ինգե Հալանդի հետ։ Հաղորդվում է, որ բանակցությունները դրական մթնոլորտում են անցել, ինչից հետո Հալանդն ու Ռայոլան մեկնել են Մադրիդ՝ հանդիպելու արդեն «Ռեալի» ներկայացուցիչների հետ։
Հավելենք, որ Էրլինգ Հալանդը «Բորուսիայի» կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալֆ-Ինգե Հալանդ, Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Մինո Ռայոլա, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ