Էրլինգ Հալանդը միանգամից դառնալու է Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բորուսիա Դորտմունդի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հալանդը, 2022/23 մրցաշրջանից սկսած, կարիենան շարունակելու է «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկա պահին նորվեգացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 մլն եվրո։
Դրա շնորհիվ` 21-ամյա ֆուտբոլիստն անմիջապես դառնալու է Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը և կշրջանցի Հարի Քեյնին («Տոտենհեմ») ու Մոհամեդ Սալահին («Լիվերպուլ»), որոնց տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 մլն եվրո։
Transfermarkt-ի Instagram-ի էջը ներկայացրել է նաև ԱՊԼ-ի անենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակը.
- Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի») – 150 մլն եվրո
- Հարի Քեյն («Տոտենհեմ») – 100 մլն եվրո
- Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 100 մլն եվրո
- Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի») – 90 մլն եվրո
- Բրունո Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ») – 90 մլն եվրո
- Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի») – 90 մլն եվրո
- Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի») – 85 մլն եվրո
- Ռոմելու Լուկակու («Չելսի») – 85 մլն եվրո
- Ջեյդոն Սանչո («Մանչեսթեր Յունայթեդ») – 80 մլն եվրո
- Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ») – 80 մլն եվրո
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, ԱՊԼ, Բրունու Ֆերնանդեշ, Էրլինգ Հալանդ, Կևին դե Բրոյնե, Հարի Քեյն, Մանչեսթեր-Սիթի, Մոհամեդ-Սալահ, Ջեյդոն-Սանչո, Ռահիմ-Սթերլինգ, Ռոմելու-Լուկակու, տրանսֆերներ, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Ֆիլ Ֆոդեն