Հանուն Հալանդի՝ Բարսան պատրաստ է վաճառել 6 ֆուտբոլիստի
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը շարունակում է մնալ «Բարսելոնայի» նոր ղեկավարության տրանսֆերային գլխավոր նպատակը։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, նորվեգացու ձեռքբերումը թիմի համար առաջնահերթություն է համարում անձամբ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան։
Հաղորդվում է, որ Հալանդի տրանսֆերի դիմաց «կապտանռնագույններին» պետք է առնվազն 100 մլն եվրո ծախսել, ինչի համար «Բարսան» պատրաստ է վաճառել Անտուան Գրիզմանին, Ուսման Դեմբելեին, Ֆելիպե Կոուտինիոյին, Սամուել Ումտիտիին, Մարտին Բրեյթվեյթին և Խունիոր Ֆիրպոյին։
«Բարսելոնայի» նոր ղեկավարությունը պատրաստ է դիմել ցանկացած քայլի, որպեսզի ձեռք բերի 20-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքները։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում Հալանդը, բոլոր խաղերը միասին վերցրած, մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 31 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտուան-Գրիզման, Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Ժոան Լապորտա, Խունիոր Ֆիրպո, Մարտին Բրեյթվեյթ, Ուսման-Դեմբելե, Սամուել Ումտիտի, Ֆիլիպե Կոուտինիո