Էրիկ Վարդանյանը որակազրկվել է 6 ամսով
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հերթական նիստը՝ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
Կոմիտեի որոշմամբ որոշվել է «Արարատ» – «Փյունիկ» հանդիպման ընթացքում ոչ սպորտային պահվածիք համար Էրիկ Վարդանյանին որակազրկել, իսկ «Փյունիկ» ակումբին տուգանել 600 հազար դրամով։
Հիշեցնենք, որ այդ հանդիպման 67-րդ րոպեին կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացված Էրիկ Վարդանյանը հանդերձարան հեռանալու ճանապարհին հրել էր մրցավարին, միջնամատ էր ցույց տվել «Արարատի» երկրպագուներին, ինչպես նաև կոտրել էր հանդերձարանի դուռը։
Կարգապահական կոմիտեն նաև պատիժ է սահմանել «Լոռի» – «Գանձասար-Կապան» խաղի միջադեպի համար: «Լոռին» հաջորդ 1 տնային հանդիպումը պետք է անցկացնի առանց հանդիսատեսի, իսկ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ-ն տուգանվել է 500000 ՀՀ դրամ:
Կարգապահական կոմիտեի նիստի արձանագրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթնաալ այստեղ։