Էրիկ Դայերը բարձրացել է տրիբունա՝ եղբոր պատիվը պաշտպանելու համար?
Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 11 մետրանոց հարվածաշարով պատրվեց «Նորվիչին»՝ լքելով պայքարը։
Խաղից հետո լոնդոնյան ակումբի հենակետային կիսապաշտպան Էրիկ Դայերը բարձրացել է տրիբունա և վիճել է երկրպագուներից մեկի հետ, ով, հետագայում ինչպես պարզվեց, խաղի ընթացքում վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Դայերի և նրա ընտանիքի անդամների հասցեին։
«Էրիկն իրեն այնքան էլ պրոֆեսիոնալ չպահեց, բայց յուրաքանչյուրն էլ կվարվեր նույն կերպ, քանի որ վիրավորել էին նրա եղբորը»,- նշել է Ժոզե Մոուրինիոն, ում խոսքերը մեջբերում է The Sun-ը։
# FA-Cup, Էրիկ Դայեր, Նորվիչ, Տոտենհեմ