Էնդրիկը դարձել է բրազիլական Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը🎥
Բրազիլական Ա սերիայի 34-րդ տուրում առաջնության առաջատար «Պալմեյրասը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Ատլետիկո Պարանաենսեի» նկատմամբ։
Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև պատանի հարձակվող Էնդրիկը, ով փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին, իսկ 71-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով առաջ մղեց իր թիմին։
Ինչպես հայտնում է «Պալմեյրասի» մամուլի ծառայությունը, Էնդրիկը գոլը խփել է 16 տարեկան 3 ամսական և 4 օրական հասակում` դառնալով բրազիլական Ա սերիայի պատմության ամենարիտասարդ գոլի հեղինակը։
Այդ ցուցանիշով պատանի ֆուտբոլիստն առաջ է անցել «Սանթոսի» նախկի հարձակվող Վիկտոր Անդրադեից, ով 2012 թ. օգոստոսի 8-ին «Կրուզեյրոյի» դեմ խադում (4:2) մրցակցի դարպասը գրավել է 16 տարեկան 10 ամսական և 9 օրական հասակում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն այս ամենի առթիվ հիշեցրել է, որ Էնդրիկի ու «Պալմեյրասի» միջև գործող պայմանագրում առկա է հրաժարագնի կետ, ըստ որի, եվրոպական ակումբները նրան կարող են ձեռք բերել 60 մլն եվրոյի դիմաց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Պարանաենսե, Բրազիլական Ա սերիա, Էնդրիկ, Պալմեյրաս