Էմերին դժգոհ է Մարտինեսի վարքագծից և մտադիր է այլ դարպասապահ գնել
Էմիլիանո Մարտինեսը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է Estadio Deportivo-ն, «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին դժգոհ է արգենտինացի դարպասապահի վարքագծից։
Հատկանշական է, որ Էմերիի և Մարտինեսի միջև տարաձայնություններն սկսվել են դեռևս «Արսենալում» աշխատելու տարիներից, երբ 30-ամյա ֆուտբոլիստը «զինագործների» պահեստային դարպասապահն էր։
Դրան գումարվել է նաև Մարտինեսի` Արգենտինայի ԱԱ-2022-ում չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո ցուցաբերած վարքագծից։
30-ամյա դարպասապահը չեմպիոնի տիտոսը նվաճելուց հետո պարբերաբար ծաղրել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին։
Աղբյուրի փոխանցմամբ` Էմերին լրջորեն զայրացած է Մարտինեսի վրա և չի ցանկանում նրան տեսնել «Աստոն Վիլլայի» հիմնական դարպասապահի դերում։
51-ամյա մասնագետը մտադիր է նոր դարպասապահ գնել և դրա հիմնական թեկնածուն Յասին Բունուն է («Սևիլիա»), ով վերջերս կայացած աշխարհի առաջնության շրջանակում Մարոկկոյի հավաքականի կազմում բավական վստահ մրցելույթներով աչքի ընկավ։
Հավելենք, որ Էմիլիանո Մարտինեսի և «Աստոն Վիլլայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում 2027 թ. հունիսի 30-ին։
Արգենտինացի դարպասապահը Բիրմինգհեմը ներկայացնող ակումբի կազմում հանդես է գալիս 2020 թ. սեպտեմբերից` անցկացրած 91 խաղում դարպասը 30 անգամ պահելով անառիկ։
Ինչ վերաբերում է Յասին Բունուին, ապա վերջինս «Սևիլիայի» կազմում հանդես է գալիս 2019 թ. սեպտեմբերից, որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 120 անգամ` դարպասը 53 անգամ պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Աստոն Վիլլա, Արգենտինայի հավաքական, Արսենալ, Բոնո, Էմիլիանո Մարտինես, Մարոկկոյի հավաքական, Մունդիալ-2022, Յասին Բունու, Ունայ-Էմերի, տրանսֆերներ, Քաթար-2022