Զախարյանը հայտնվել է եվրոպական երկու հանրահայտ ակումբների ուշադրության կենտրոնում
«Դինամո Մոսկվայի» հայազգի18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը հայտնվել է եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է Спорт-Экспресс-ը, Զախարյանի ու «Դինամոյի» միջև գործող պայմանագրում կա հրաժարագնի կետ, ըստ որի, արտասահմանյան ակումբները նրան կարող են գնել 12 մլն եվրոյի դիմաց։ Հաջորդ տարի այդ գինը հասնելու է մինչև 15 մլնի։
Աղբյուրի փոխանցմամբ` Զախարյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Լայպցիգը»։
Խոսակցություններ կան նաև, որ «Չելսին» նույնպես ուշադիր հետևում է երիտասարդ կիսապաշտպանի խաղին։
Հաղորդվում է, որ «Լայպցիգը» պատրաստ է վճարել Զախարյանի հրաժարագինը, սակայն ներկա պահին գործարքը քիչ հավանական է։
Հավելենք, որ Արսեն Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում «Դինամոյի» կազմում անցկացրել է 3 հանդիպում` դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Զախարյան, Դինամո Մոսկվա, Լայպցիգ, Չելսի, տրանսֆերներ