Զալցբուրգի Մ-19 թիմի հայազգի 17-ամյա պաշտպանի գոլային փոխանցումը Միլանի դեմ խաղում 🎥
Չեմպիոնների լիգայի երիտասարդական մրցաշարի վերջին` 6-րդ տուրում «Զալցբուրգ» Մ-19-ը E խմբի շրջանակում հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտեց «Միլանի» Մ-19 տարեկանների թիմին։
Ավստրիական ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև 17-ամյա հայազգի եզրային պաշտպան Մարկ Գևորգյանը։
Գևորգյանը 48-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Զեթենի Յանոյին։
Չնայած պարտությանը` «ցլերը» E խմբում զբաղեցրին 2-րդ հորիզոնականն ու պայքարը կշարունակեն մրցաշարի 1/16 եզրափակիչում։
Նշենք, որ Գևորգյանը «Զալցբուրգի» սան է և հանդես է գալիս ավստրիական ակումբի երիտարդական թիմի` «Լիֆերինգի» կազմում։
Պատանի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում` կատարելով 1 գոլային փոխանցում։
Հավելենք, որ Գևորգյանըն ունի Գերմանիայի քաղաքացիություն և այդ երկրի Մ-17 տարեկանների հավաքականի անդամ է, որի կազմում անցկացրել է 5 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Երիտասարդական Չեմպիոնների լիգա, Զալցբուրգ, Զալցբուրգ Մ-19, Մարկ Գևորգյան, Միլան, Միլան Մ-19, Չեմպիոնների-լիգա