Զալցբուրգի աստղը հայտնվել է գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում
«Զացբուրգի» և Հունգարիայի հավաքականի առաջատար Դոմինիկ Սոբոսլային, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, 20-ամյա խաղացողի բանակցություններ է վարում «Արսենալը», որը Սոբոսլայիին առաջարկում է պայմանագիր մինչև 2025 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգման կետով։
Football Italia-ի տեղեկություններով էլ հունգարացի վինգերին նշանառության տակ է վերցրել նաև «Միլանը», սակայն «ռոսոներիները» նրան կկարողանան ձեռք բերել միայն 2021 թվականի ամռանը և պատրաստ են վճարել նրա հրաժարագինը, որը կազմում է 25 մլն եվրո։
As-ն էլ հայտնում է, որ Չեմպիոնների լիգայում խաղացողի վառ ելույթներից հետո «Ռեալը» նույնպես սկսել է հետաքրքրվել նրա ծառայություններով։
Սակայն, խաղացողի գործակալ Մատյաշ Էշտերհազին նշում է, որ ինքը և իր հաճախորդը որևէ ակումբի հետ դեռևս համաձայնություն չունեն․
«Մենք համաձայնություն չունենք ո՛չ «Լայպցիգի», ո՛չ էլ որևէ այլ ակումբի հետ։ Եթե որևէ համաձայնություն ունենք, ապա դա «Զալցբուրգի» հետ է»,- գործակալի խոսքերը մեջբերում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դոմինիկ Սոբոսլային Հունգարիայի հավաքականի և «Զալցբուրգի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
# Արսենալ, Դոմինիկ Սոբոսլայի, Զալցբուրգ, Հունգարիայի հավաքական, Միլան, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո