Երկու գրանդ ակումբներ ֆավորիտ են Դիբալայի հետ պայմանագիր կնքելու հարցում
Ինչպես հայտնի է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու է ակումբից։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, արգենտինացի ֆուտբոլիստը կարիերայի շարունակության երկու տարբերակ ունի։
Աղբյուրի փոխանցմամբ` 28-ամյա ֆուտբոլիստը պետք է ընտրություն կատարի «Ինտերի» և ՊՍԺ-ի միջև, որոնք ֆավորիտ են նրա հետ պայմանագիր կնքելու հարցում։
հաղորդվում է, որ Դիբալայի գործակալը հանդիպել է «Ինտերի» ներկայացուցիչների հետ, իսկ ՊՍԺ-ի հետ բանակցությունները կայացել են տեսազանգի միջոցով։
Նշվում է, որ Դիբալան մտադիր է կարիերան շարունակել Ա սերիայում և այժմ նախապատվությունը տալիս է «Ինտերին»։
Ավելի վաղ նշվում էր, որ Դիբալայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ատլետիկո Մադրիդը», սակայն արգենտինացի հարձակվողի կողմից կարիերայի շարունակության այդ տարբերակը չի դիտարկվում։
Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողը «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2015 թ. հունիսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 284 հանդիպում` դառնալով 113 գոլի և 48 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Յուվենտուս, Նիկոլո Սկիրա, Պաուլո-Դիբալա, ՊՍԺ, տրանսֆերներ