Երիտասարդական ՉԼ. Բենֆիկան քարը քարի վրա չթողեց Զալցբուրգին` դառնալով մրցաշարի հաղթող🎥
Չեմպիոնների լիգայի երիտասրադական մրցաշարի եզրափակիչի շրջանակում «Բենֆիկա» Մ-19-ը մրցեց «Զալցբուրգ» Մ-19-ի դեմ։
Հանդիպման հենց մեկնարկից պորտուգալական ակումբն ուներ տոտալ առավելություն ու մրցակցին չթողեց քարը քարի վրա` ջախջախելով 6:0 հաշվով։
«Արծիվների» կազմից Էնրիկե Արաուխոն դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ Մարտիմ Նետուն, Չեր Նդուրը և Լուիշ Սեմեդուն աչքի ընկան մեկական անգամ։
Նշենք, որ «Բենֆիկան» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Երիտասարդական Չեմպիոնների լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# բենֆիկա, Բենֆիկա Մ-19, Երիտասարդական Չեմպիոնների լիգա, Զալցբուրգ, Զալցբուրգ Մ-19, Էնրիկե Արաուխո, Լուիշ Սեմեդու, Մարտիմ Նետու, Չեմպիոնների-լիգա, Չեր Նդուր