Երեք հրացանակիրները գործի մեջ են. ՊՍԺ-ն կամային հաղթանակ տոնեց Մաքքաբի Հայֆայի նկատմամբ🎥
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում ՊՍԺ-ն H խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Մաքքաբի Հայֆայի» դեմ։
Հանդիպման առաջին կեսից հետո Հայֆայի «Սեմի Օֆեր» մարզադաշտի լուսատախտակին բավական անակնկալ արդյունք էր գրանցվում, քանի որ «Մաքքաբին» հավասար պայքար առաջարկեց ՊՍԺ-ին, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Նախ 24-րդ րոպեին իսրայելական ակումբին առաջ մղեց Տիրոն Շերին, ապա 37-րդ րոպեին Լեո Մեսսին խփեց հյուրերի պատասխան գնդակը։
Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում Քրիստոֆ Գալտյեի սաներն ապացուցեցին իրենց բարձր կարգն ու երկու անպատասխան գնդակ ուղարկեցին տանտերերի դարպասապահ Ջոշ Կոեին պաշտպանած դարպասը` հաղթելով 3:1 հաշվով։
Փարիզյան ակումբի կազմից 69-րդ ու 88-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Կիլիան Մբապեն ու Նեյմարը։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
2-րդ տուրից հետո H խմբի մրցաշարային աղյուսակը ստացավ հետևյալ տեսքը.
- Բենֆիկա – 6 միավոր
- ՊՍԺ – 6 միավոր
- «Յուվենտուս» – 0 միավոր
- «Մաքքաբի Հայֆա» – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեո Մեսսի, Կիլիան-Մբապե, Մաքքաբի Հայֆա, Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Քրիստոֆ Գալտյե