Պաշտոնական․ Եվրո-2020-ի մի շարք քաղաքաներում հանդիպումները կանցկացվեն երկրպագուների մասնակցությամբ
ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ Եվրո-2020 -ն ընդունող մի շարք քաղաքներում հանդիպումները կանցակցվեն հանդիսականների մասնակցությամբ։
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, այդ քաղաքներն են Բուդապեշտը, Սանկտ Պետերբուրգը, Բուխարեստը, Բաքուն, Լոնդոնը, Ամստերդամը, Կոպենհագենը և Գլազգոն։
Սպասվում է, որ մարզադաշտերի տարողունակությունը տատանվելու է 25-100%-ով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միայն Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում ենք տեսնելու լեփ-լեցուն մարզադաշտ, որը հնարավոր կլինի լցնել 100%-ով, սակայն դա էլ տեղի է ունենալու միայն խիստ համաճարակային պայմաններում։
Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» և Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտերը, ամենայն հավանակությամբ, լցվելու են 50%-ով, Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա», Բուխարեստի «Ազգային», Գլազգոյի «Հեմպդեն Պարկ» և Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտերը՝ 25-33%։
Ինչ վերաբերում է Լոնդոնին, ապա «Ուեմբլի» մարզադաշտ հնարավոր կլինի ներս թողնել երկրպագուների 25%-ին։ Այդքան կլցվի խմբային փուլի 3 հանդիպումների և 1/8 եզրափակչի մեկ հանդիպման շրջանակում։
ՈԵՖԱ-ն նաև նշում է, որ Ամստերդամը, Բուխարեստը, Կոպենհագենը և Սանկտ Պետերբուրգը սույն թվականի ապրիլի վերջին և մայիսի սկզբին, հնարավոր է, բարելավեն մարզադաշտերի տարողնակությունը և ներս թողնեն ավելի շատ երկրպագուների։ Բարելավումը կապված կլինի զանգվածային թեստավորման արդյունքներից, որոնք անցկացվելու են այդ քաղաքներում։ Այդ հարցում ՈՒԵՖԱ-ն համագործակցելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։
Եվրոպայի առաջնությունն ընդունող մյուս քաղաքները՝ Մյունխենը, Բիլբաոն, Հռոմը և Դուբլինը վերջնական որոշում կայացնելու են ապրիլի 19-ին։
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը նախօրոք որոշված էր, որ անցկացվելու է 2020 թվականի ամռանը, սակայն, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, այն հետաձգվեց մեկ տարով։ Այժմ այն կկայանա սույն թվականի հունիսի 11-հուլիսի 11-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գազպրոմ Արենա, ԵՎՐՈ-2020, կորոնավիրուս, Հեմպդեն Պարկ, Յոհան Կրոյֆ Արենա, Ուեմբլի, Պուշկաշ Արենա, Օլիմպիական մարզադաշտ-Բաքու