Լայպցիգին, հնարավոր է, տեխնիկական պարտություն գրանցեն Լիվերպուլի դեմ խաղում

Լայպցիգին, հնարավոր է, տեխնիկական պարտություն գրանցեն Լիվերպուլի դեմ խաղում

04/02/2021 - 13:08

Փետրվարի 16-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության փլեյ-օֆֆ փուլը։ 1/8 եզրափակիչ առաջին հանդիպման շրջանակում «Լայպցիգը» սեփական հարկի տակ կմրցի «Լիվերպուլի» դեմ։

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, գերմանական ակումբն այժմ աշխատում է այն ուղղությամբ, որ հանդիպումը չտեղափոխվի Գերմանիայից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ցլերի» ներկայացուցիչները դիմել են Գերմանիայի կառավարությանը, որպեսզի բացառություն անեն և «Լիվերպուլին» թողնեն երկիր։

Բանն այն է, որ կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված՝ Գերմանիան մինչև փետրվարի 17-ը Մեծ Բրիտանիայի հետ փակել է օդային հաղորդակցությունը։

Եթե Գերմանիայի կառավարությունը չկատարի «Լայպցիգի» ղեկավարության խնդրանքը, ապա ակումբը մինչև փետրվարի 9-ը պետք է տեղյակ պահի ՈՒԵՖԱ-ին և վերջինիս առաջարկի այնպիսի չեզոք երկիր, որտեղ հնարավոր կլինի առանց խոչընդոտների անցկացնել հանդիպումը։

Եթե «Լիվերպուլը» չկարողանա մուտք գործել Գերմանիա, իսկ «Լայպցիգը»՝ չգտնի չեզոք երկիր՝ հանդիպումն անցկացնելու համար, ապա, ամենայն հավանականությամբ, «ցլերի» անվան դիմաց 0։3 հաշվով տեխնիկական պարտություն կգրանցվի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023