Դրամա, ֆայերներ, գեղեցիկ գոլեր. Արարատ-Արմենիան ու Փյունիկը չպարզեցին հաղթողին🎥
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում մրցեց «Փյունիկի» դեմ։
Հանդիպումն անցավ բավական լարված, դինամիկ և դիտարժան պայքարում, որն ավարտվեց 1:1 հաշվով։
«Փյունիկի» կազմից 64-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ուգո Ֆիրիմինոն` խփելով բավական տպավորիչ գոլ, իսկ «Արարատ-Արմենիային» 82-րդ րոպեին պարտությունից փրկեց Ֆուրջել Նարսինգը, ով եզրափակեց Ժիրայր Շաղոյանի ձեռնարկած բավական գեղեցիկ անցումից հետո կատատած փոխանցումը։
Նշենք, որ մարզադաշտում հիասքանչ մթնոլորտ էր, քանի որ երկու ակումբների երկրպագուներն անդադար երկրպագում էին իրենց սիրելի թիմերին` վառելով նաև տարբեր գույների ֆայերներ, ինչն էլ ավելի էր թեժացնում հանդիպման մթնոլորտը։
Հավելենք, որ այս ոչ-ոքիից հետո «Փյունիկը» վաստակեց 64 միավոր և առաջնության ավարտից 5 տուր առաջ 2 միավորով գերազանցում է 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Արարատ-Արմենիային»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# VBet Հայաստանի Պրեմիեր լիգա, Արարատ-Արմենիա, Բարձրագույն-խումբ, Դմիտրի Գունկո, Եղիշե Մելիքյան, Հայաստանի-առաջնություն, Ուգո Ֆիրմինո, Փյունիկ, Ֆուրջել Նարսինգ